Մարտ ամսվա հաշվետվություն

Աշխատակարգ՝ Մարտ ամսվա պարապմունքներ 2024

«Հասկ» երգի-պարի խմբում պարապմունքները շարունակվում են իրենց բնականոն հունով: Շարունակում ենք կատարելագործել նախորդ ամիսներին արդեն իսկ սովորած պարերը՝ շեշտը դնելով իմպրովիզացիաների վրա։ Արդեն տևական ժամանակ է՝ խմբում շարունակվում է նաև երգերի ուսուցումը։

Խումբը անընդհատ համալրվում է նոր անդամներով․ այս անգամ մեզ են միացել «Եռյակ» խմբի նախկին անդամներ, 8-րդ դասարանի սովորողներ Մանե Թորոսյանն ու Սյուզի Սահակյանը։

Փետրվարի 22-ին լրացավ «Հասկ» երգի-պարի խմբի մեկամյակը, և այդ նպատակով, մանկավարժական ճամբարի ընթացքում, նախատեսել են ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Տափի բերդ։ Ճամփորդության ընթացքում կներկայացնենք մարտ ամսվա ընթացքում սովորած պարերը, ինչպես նաև՝ խմբի ծննդյանը նվիրված ճամփորդության լուսաբանումները։

Տեսանյութերը՝ Անահիտ Կիրակոսյանի

Оставьте комментарий