«Հասկ» ազգային երգ ու պարի ակումբ (ծրագիր 2023-24)

Ազգային երգ ու պարային ակումբը դաստիարակների, դասվարների, դասավանդողների, պարով հետաքրքրվողների խումբ է:

Պարային ակումբում անցկացվում են բաց պարապմունքներ, որոնց կարող է միանալ յուրաքանչյուր մարդ, ով հետաքրքրված է ազգային երգ ու պարով, կրող ու տարածող է։

Պարի ակումբը գործում է կրթահամալիրի «Լիսիցյան» պարասրահ-լաբորատորիայում և Արևելյան դպրոց պարտեզում։ Սրահները լայն, լուսավոր, օդափոխված տարածքներ են՝ հագեցած համապատասխան կահավորմամբ, ՏՀՏ միջոցներով: Առկա են դաշնամուր, ռիթմիկ, հարվածային գործիքներ:

Ակումբի պարապմունքներն անցկացվում են նաև կրթահամալիրի Մարմարյա սրահում, բացօթյա միջավայրում՝ երաժշտածիսական, պարային, խաղային, ավելի բաց, ազատ, անկաշկանդ գործունեություն ծավալելու նպատակով:

Պարի ակումբի խնդիրներն ու նպատակներն են՝

  • ուսումնասիրել և ներկայացնել ՝ Մեծ հայքի երգերն ու պարերը
  • ուրբաթ համերգների մասնակցություն
  • ամենշաբաթյա պարապմունքների ընթացքում սովորել ընտրված մարզի ազգային երգն ու պարը, պարերգերը, (պարուսուցումը ուղեկցվում է խմբային երգեցողությամբ),
  • ուսումնասիրել և ներկայացնել հայաստանյան տարածաշրջանների մշակույթը, ավանդույթները, սովորույթները, ազգային խաղերը, երգն ու պարը,
  • կազմակերպել ուսումնական ճամփորդություններ, դրանց միջոցով ծանոթանալ Հայաստանի մարզերի մշակույթին, ավանդույթներին ու սովորույթներին, ծեսերին, ազգային խաղերին, երգ ու պարին, տեղափոխել կթահամալիր,
  • համագործակցել այլ դպրոցների, պարտեզների դաստիարակների, դասվարների, դասավանդողների հետ, տարածել ազգային պարերգերը, ծեսերը, խաղերը։

Ակումբի գործունեության օրեր

Ակումբը գործում է շաբաթական երկու անգամ՝ ըստ մշակած աշխատակագի և աշխատաժամանակի (անհրաժեշտության դեպքում՝ փոփոխվող)։

Ակումբի անդամները

Ակումբի անդամներն են կրթահամալիրի դասվարները, մանկավարժական այլ աշխատողներ, ծնողներ, ովքեր հետաքրքրված են ազգային պարերգերով և դրանց տարածումով։

Ակնկալվող արդյունքներ

  • պարային շարժումների իմացություն,
  • ազգային պարին բնորոշ շարժումների, պարային դիրքերի կարողությունների ձեռքբերում,
  • պարային կեցվածքների ճիշտ պահպանում՝ մարմնի տարբեր մասերի շարժումների զուգորդումով,
  • ազգային բազմաթիվ ու բազմազան պարերգերի, մանկական խաղ-պարերի իմացություն,
  • սովորողների ուսումնական գործունեությունը կազմակերպելիս (մարմնամարզություն, ծիսական բեմականացում, երաժշտական և շարժուն խաղերի կազմակերպում) պարային շարժումների ճիշտ ուսուցում,
  • տարատարիք սովորողների հետ համատեղ պարային նախագծերի մշակում, կիրառում,
  • ազգային ծեսերի և դրանց հատուկ պարերի ծագման, պատմության մասին իմացություն(պատմությունները կարող են լինել իրար հակասող)
  • պարերգերի իմացություն, կատարում, ազգային ինքնության պահպանում և տարածում:

Դասերի ժամատախտակ`

Երկուշաբթի`

  • Վայր`Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ
  • Ժամ` 16։00

Ուրբաթ`

  • Վայր`Լիսիցյան կենտրոնին կից պարասրահ
  • Ժամ`16։00

Պարացանկ՝
Պարերի ցանկը ենթակա է փոփոխման, համալրման։

  • Գյովնդ
  • Ապարանի գյովնդ
  • Մշո քոչարի
  • Վեր-վերի
  • Տալ֊տալա
  • Մեյրոքե
  • Փափուռի
  • Թամզարա
  • Կարմիր ֆստան
  • Մարալոյ աղջիկ
  • Թոփալ պար
  • Ուրֆանե
  • Շիրխանի
  • երեք ոտք

Երգուսույց` Մարինե Ոսկանյան
Պարուսույց` Լաերտ Գրիգորյան

Մասնակիցներ`
Մասնակիցների խումբը ենթակա է համալրման:

  • Դիաննա Ղազարյան
  • Մարիամ Մանասյան
  • Վարդուհի Մարգարյան
  • Սոֆյա Մամյան
  • Ալինա Մարզումանյան
  • Սեդա Վիրաբյան
  • Անահիտ Կիրակոսյան
  • Ալինա Աղասյան
  • Մարիամ Առուշանյան
  • Անահի Բալաբեկյան
  • Արմինե Գոգինյան
  • Լենա Նայբանդյան
  • Ջուլիետա Քերոբյան
  • Արմինե Մանուկյան
  • Անի Հարությունյան 10 րդ դասարան
  • Նազենի Հովհաննիսյան 11 րդ դասարան
  • Արինա Ղազարյան 6 րդ դասարան
  • Գայանե Աթանեսյան 6 րդ դասարան
  • Կատրին Ծատինյան 6րդ դասարան
  • Արև Կարապետյան 5 րդ դասարան1

Оставьте комментарий